Նյարդաբանություն
Սնունդ ուղեղի համար
Կենսաբանները պնդում են, որ մարդը մահանում է, որովհետև... մտածում է: Սոցիոլոգները, ընդհակառակը. որքան մարդը շատ է մտածում և ծանրաբեռնում է իր ուղեղը, այնքան երկար և պայծառ է ապրում :
Իսկ անգլիացի հայտնի գերոնտոլոգ Ջուստին Գլասսը իր ուղղումն է մտցնում. «Մարդը մահանում է, որովհետև վատ է մտածում»: Եվ վերծանում է. «Հարկավոր է արդյունավետ և լավատեսորեն մտածել. ցանկացած իրավիճակից փնտրել և ելք գտնել, բարդ իրավիճակում խուճապի չմատնվել»:
Ո՞վ է իրավացի: Եվ ի՞նչ է հարկավոր ձեռնարկել, որպիսի օվտագործվի ուղեղի անսահման հնարավորությունները: Եվ ի՞նչ կարող է մարդն ինքն անել, որպեսզի իր մտածողական տուփից մաքսիմալ օգուտ քաղի: Կարելի՞ Է արդյոք խթանել ուղեղի աշխատանքը: Ինչպե՞ս և ո՞նց սնուցել մտացող օրգանը, որպեսզի իրականացնի բնական ունակությունները: Խորհուրդներ են տալիս գիտնականները, հոգեբան-թերապևտները, սննդաբանները:
Թույլ մի տուր քեզ՝ ծուլանալ:
Ուղեղը չպետք է ծուլանա: Գիտականորեն ապացուցված է, որ եթե մարդը կյանքի ընթացքում սովոր է ուղեղը հագեցնել տեղեկատվական սննդով, նա ո՛չ միայն երկար է ապրում, այլև մտածում է տրամաբանորեն, ունենում է լավ հիշողություն, հայտնում է NEBOLET-ը:
Գիտնականներն ու մասնագետները համոզված են, որ մարդկային ուղեղին ավելի շատ հարկավոր է ո՛չ միայն տեղեկատվություն, այլ նաև մշտական ֆիզիոլոգիական սնուցում: Սննդաբանների կարծիքով ուղեղի նորմալ գործունեության համար անհրաժեշտ է նրան մշտապես ապահովվել բավարար քանակի ճարպաթթուներով (կտավատի, բուսական, եգիպտացորենի և զեյթունի ձեթեր, ձվի դեղնուց, ուղեղ, խոզի ճարպ):
Հանքային նյութերից. ֆոսֆորի աղեր (խնձոր, ընկույզ, պնդուկ, ծաղկակաղամբ, ծովախեցգետին, պանիր, միս, ձու, կանաչի), ծծումբ (կաղամբի բոլոր տեսակները, կարտոֆիլ, գազար, հատիկավորներ և բանջարեղենի այլ տեսակներ), պղինձ (կաթ և կաթնամթերք), ցինկ (ցորենի թեփ, ծլած ցորեն), կալցիում (կաթնամթերք, մրգերի և բանջարեղենի մեծ մասը, նրանց կեղևը, թեփ, հատիկավորներ), երկաթի աղեր ( երիկամներ, թոք, ոսպ, ցանկացած չոր միրգ), մագնեզիումի աղեր ( հում դեղնուց, նուշ, հնդկաձավար):
Գլխուղեղի բջիջների ձևավորմանն օգնում են ֆոսֆորը և ֆոսֆորային միացությունները (ցանկացած ձուկ, պանիր, միս, ձու, ընկույզ, խնձոր, ծովախեցգետին, նեխուր): Թթվածնով հագենալու համար անհրաժեշտ է ծծումբ:
Ուղեղին ամենաշատն անհրաժեշտ է վիտամին А, Е և В խմբի վիտամիններ: Վիտամին Е-ն կարգավորում է ուղեղիկի գործունեությունը, ինչպես նաև նպաստում է թթվածնի «տնտեսմանը»:
Օրգանիզմում վիտամին А-ն պետք է ապահովել կարագի, սերուցքի, ձվի դեղնուցի, թոքի, կաթնամթերքի միջոցով, իսկ կարոտինը՝ ծիրանի, գազարի, կաղամբի, կարտոֆիլի, բոլոր դեղին մրգերի, դդմիկի, պոմիդորի, դդումի, աղցանի թերթերի, սպանախի միջոցով:Վիատամին А -ով հարուստ են նաև ձմերուկը, ծիրանը, սալորը, բանջարեղենի կանաչ մասերը:
Օրգանիզմում վիտամին А-ի պակասն ախտորոշելը բարդ չէ: Եթե մազերը դառնում են թույլ, եղունգները շերտավորվում են, տեսողությունը վատանում է, կորչում է աչքերի փայլը, և կարևորը՝ հիշողությունը թուլանում է, նշանակում է ժամանակն է լրացնել վիտամին А-ի պակասը:
Իսկ այժմ ուշադրությու՛ն
Վիտամին А-ի ավելցուկը ևս անցանկալի է: Այն պետք է օգտագործել զգուշորեն, որովհետև դրա շատ չափաբաժինը կարող է նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Հղիները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այդ վիտամինի չափաբաժնին, քանի որ այն կարող է արյան մեջ ավելացնել կալցիումի պարունակությունը և վնասել պտղի նորմալ զարգացմանը: Այդ իսկ պատճառով մաքուր տեսքով վիտամին А չափաքանակից ավելի ինքնուրույն չի կարելի խմել:
Վիտամին С-ն դանդաղեցնում է ծերանալը:
Շատ մրգերի և բանջարեղենների մեջ պարունակվող վիտակին С-ն ուղեղի վրա ազդելու ունիվերսալ հատկություն ունի, այն դանդաղեցնում է ծերանալու գործընթացը: Անհրաժեշտ է սննդակարգում մշտապես ընդգրկել կաթնաշոռ, հավի միս, ձկան որոշ տեսակներ. սաղմոն, ձողաձուկ, ծովատառեխ և այլն:
Ընկույզազգի ընտանիքից ուղեղի համար ամենաօգտակարը հունական ընկույզն է:
Ուղեղին անհրաժեշտ է մեծ քանակությանբ թթվածին, որպեսզի սնուցող նյութերը արագորեն հասցնի ամբողջ օրգանիզմին և հյուսվածքներին, այդ թվում նաև՝ ուղեղին: Ծխողները, ինչպես հայտնի է, այդ քիմիական մասնիկի մեծ մասն «այրում են»:
Նիկոտինը՝ սեղմելով ուղեղի անոթները և փոքրացնելով նրանց առաձգանանությունը, դժվարեցնում են արյան ներթափանցումն ուղեղ, վատացնում է սնուցումը, արդյունքում թուլանում է հիշողությունն ու ուշադրությունը: Ալկոհոլը ևս թույն է: Այն հարվածում է գլխուղեղի առողջ բջիջներին և թուլացնում նրանց:
Հետազոտություններն ապացուցում են, որ մարդկային հիշողությունը բարելավվում է մինչև 24-25 տարեկան հասակը, և մինչև 40-45 տարեկանը պահպանվում նույն մակարդակի վրա, 50-ն առանձնանում է ավելի շատ զգայունությամբ, որից հետո սկսում է աստիճանաբար մարել: Սակայն հանճարեղ Գյոթեն 83 տարեկան հասակում մարդկությանը նվիրեց իր անմահ ստեղծագործությունը՝ «Ֆաուստը», ֆիզիոլոգ Պավլովը մինչև 86 տարեկանն արդյունավետ աշխատել է՝ հարստացնելով գիտությունը, Լև Տոլստոյը պատկառելի հասակում սուր միտք, հիանալի հիշողություն, լավ տեսողություն և լսողություն ուներ, Գալիլեյը իր կարևոր հայտնագործությունն արել է 70 տարեկանում, Դարվինը 62-ում գրել է «Մարդու ծագումը»...
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն